HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կին դատապարտյալների համար նկարչության վարպետության դաս է անցկացվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական  կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է  վերականգնողական ծրագրերի զարգացման   միջազգային լավագույն փորձի  ներդրմանն  ուղղված աշխատանքները:

Դրա շրջանակում, Արդարադատության նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից կին  դատապարտյալների համար անցկացվել է նկարչության վարպետաց դաս:

Վիկտորյա Լոմասկոն ՌԴ «Քրեական արդարադատության բարեփոխումների» կենտրոնի հետ համատեղ վերականգնողական և կրթական ծրագրեր է իրականացնում ՌԴ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում:

Վարպետաց դասի ընթացքում կին դատապարտյալները, նկարչուհու առաջարկով նկարված դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտի վերլուծություն են կատարել: Այն ուղղված է եղել մասնակիցների մտածողության վերաարժևորմանը,  ապրումակցման ձևավորմանը, նկարչությունը՝ որպես անձնային վերասոցիալականացման միջոց կիրառելուն:

Վիկտորյա Լոմասկոն դասընթացի մասնակիցներին է ներկայացրել նաև հայտնի նկարիչների ստեղծագործություններն ու քննարկում կազմակերպել մի շարք կտավների վերաբերյալ:

«Միջոցառումն առաջին քայլն էր համատեղ ծրագրի, որը նախատեսում է հետագա համագործակցություն և նոր ծրագրերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում»,-հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter