HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանորոգման աշխատանքներ՝ Երևանի 31 մանկապարտեզներում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզներում նոր գույքի բաշխման ծրագրին համընթաց է շենքային պայմանների բարելավման՝ նորոգման ծրագիրը։ Մանկապարտեզների վերանորոգման 2015 թվականի տարեկան ծրագրում 23 մանկապարտեզ է ընդգրկված. ևս 8 մանկապարտեզ, որոնց հիմնանորոգումը մեկնարկել է 2014 թվականի ծրագրով, այս տարի լիովին կվերահանձնվեն շահագործման։ 

Նորոգման ենթակա մանկապարտեզները տարեկան ծրագրում ներառվում են գույքագրման արդյունքներով՝ ըստ առաջնահերթության։ Յուրաքանչյուր մանկապարտեզ մասնակի նորոգվում է գույքագրման նկարագրին համապատասխան, հետևաբար, ծրագրում ընդգրկված աշխատանքները յուրաքանչյուր մանկապարտեզում տարաբնույթ են՝ տանիքի հիմնանորոգում, աստիճանավանդակի նորոգում, դահլիճի, խոհանոցի, միջանցքի, պահեստի վերանորոգում, շենքի արտաքին ներկում, դռների ու լուսամուտների, ջրագծերի ու կոյուղագծերի փոխարինում, լուսավորության բարելավում և այլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter