HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տվյալներ վթարի վիրավորների առողջական վիճակի մասին

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք,  որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter