HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա Դավիթը համակարգիչ է ստացել. բարերարի արձագանքը «Հետք»-ի հրապարակմանը

Արտիմետ գյուղում բնակվող 39-ամյա Ստելլա Հարությունյանի ընտանիքի մասին «Հետք»-ի հրապարակումը արձագանք է ստացել. Միացյալ Նահանգներից բարերար Հրանտ Քենդենը համակարգիչ է նվիրել Ստելլայի 5 որդիներից ավագին` Դավիթին:

Հիշեցնենք, որ Դավիթը ծրագրավորում է սովորում Էջմիածնի քոլեջում: Մինչև 2014թ-ի վերջին ամիսները նա դաշտային աշխատանքներ է կատարել` մորը և կրտսեր եղբայրներին օգնելու համար: Սակայն սուր լեյկոզի ախտորոշումից հետո 17-ամյա Դավիթը ստիպված է մնալ տանը և ընտանիքի սոցիալական բեռը կարող է թեթևացնել իր մասնագիտությամբ` աշխատելով առցանց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter