HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործելու է «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017 թ. կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն: 

Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել:

Այդ շրջանակներում էլ՝ ռուսական դրամաշնորհի միջոցներով, կկառուցվի (կվերակառուցվի) Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետ՝ հագեցած վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կներառի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter