HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է

Վերջին ամիսների ընթացքում բնակչության շրջանում ակտիվացել են աղիքային վարակները: Դրանց արձանագրման համար այսօր առկա են բոլոր նպաստավոր պայմանները`  աղիքային վարակների ամառային սեզոնայնություն՝ հատկապես վերջին օրերին օդի բարձր ջերմաստիճանի առկայություն,  ինչպես նաև՝ սննդային և ջրային գործոններ:

Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝

-խուսափել կրեմային հրուշակեղեն, ինչպես նաև թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,

-սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող,  մաքուր ջրով լվանալուց հետո,

-սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

-գնումենր կատարելիս ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

-չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

-բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի  օգտագործումը,

-սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ ամաններում և սառնարանում,

-հում սննդամթերքն առանձնացնել եփածից,

-խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

-չգնել պատահական վայրերից պահածոներ, սունկ, 

-եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

-խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում  խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից,  

-խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն, և՛  տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

-երեխաներին արգելել լողալ դեկորատիվ ջրավազաններում:

Հիշեցնենք, որ աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։

Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter