
Ինչ է սպասվում ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանի կղզիներին
Knight Frank անշարժ գույքի միջազգային գործակալությունում համոզված են, որ Հունաստանում հաջորդ տարի կղզիները կհանվեն վաճառքի: Ներկա դրությամբ կղզիներից 20- ը արդեն հանվել են վաճառքի, սակայն պետական 300 միլիոն եվրո պարտքը ստիպել է Հունաստանի իշխանություններին ոչ ստանդարտ լուծումներ փնտրել:
Վերջերս Հունաստանը վաճառքի էր հանում կղզիների առանձին տարածքներ, իսկ մինչև 2013 թվականը արտերկրացիները կարող էին հավակնել միայն կղզիների երկարատև վարձակալության պայմանագրի: Իրավիճակը փոխվեց երկարատև ճգնաժամի պատճառով: Էգեյան, Ադրիատիկ, Միջերկրական և Հոնիական ծովերում գտնվող 6 հազար կղզիները վերածվել են ակտիվների, որից կարելի է գումար աշխատել: Պետության հետ կարող են մրցակցել անհատ սեփականատերերը, հունական կղզիների 10 %-ը:
Knight Frank- ում համոզված են, որ կղզիների վաճառքի առաջարկները մի քանի անգամ աճելու են: Ռուսական ՌԲԿ-ն պարզել է թե ինչ հետևանքներ կունենա առաջարկների աճը և զուգահեռականներ է տարել` համեմատելով հունական կղզիները այլ կղզիների հետ:
+ Բարենպաստ եղանակ և մեղմ կլիմա
Զգալի առավելություն է հունական կղզիների մեղմ միջերկրական կլիման. ամբողջ տարին եղանակը բարենպաստ է: Սակայն կան բազմաթիվ երկրներ, որոնք նույնպես տաք կլիմա ունեցող կղզիներ են վաճառում և այս հանգամանքը չի կարող առանձնացնել հունական առաջարկները: Խաղաղ օվկիանոսում կամ Կարիբյան ծովում գտնվող կղզիները ավելի բարենպաստ կլիմա ունեն, գումարած` էկզոտիկ բնություն: Հունականից բացի, հայտնի են նաև ֆրանսիական Պոլինեզիայի, Բահամների, Ֆիջիի և Բրիտանական կղզիները: Ընդհանուր առմամբ, տաք կլիմայով կղզիներ առաջարկում են 30 – 40 երկրներ:
- Կառուցապատման սահմանափակում և բյուրոկրատական գործընթացներ
Հունաստանում չկա մեկ ընդհանուր կառուցապատման կանոնադրություն բոլոր կղզիների համար, այսպես բացատրեցին տեղի անշարժ գույքի գործակալություններից մեկում: Կառուցապատումը կախված է կզղու չափերից, գտնվելու վայրից և ամեն մի կղզու կառուցապատման պլանը մանրակրկիտ ուսումնասիրվում է: Օրինակ, քաղաքաշինության թույլտվության բացակայության դեպքում, կղզու վրա կարելի է շինարարություն իրականացնել միայն 200 քառակուսի մետրի վրա` ամեն 4 հազար քառակուսի մետր տարածքում: Այս սահմանափակումները անդրադառնում են բոլորի վրա, օրինակ Քաթարի Էմիր Խամադ բին Խալիֆա ալ-Տանին, որը միանգամից 6 կղզի է գնել, կարող է շինարարություն կատարել ամեն մի կղզու վրա միայն 250 քառակուսի վրա: Wall Street Journal-ը պարզել է, որ եթե օտարերկրյա գնորդը ուզում է կղզի գնել Հունաստանում, նա 32 անգամ պետք է կոնտակտի մեջ մտնի տեղի բյուրոկրատիայի հետ և գործարքը կտևի շուրջ կես տարի:
+ Նատուրիլիզացիան Եվոպական Միության երկրներում
Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի գնորդները կարևոր առավելություն ունեն. նրանք կարող են կացության իրավունք ստանալ, այնուհետև դառնալ Հունաստանի քաղաքացի: Կացության իրավունք տրվում է նրանց, ովքեր կղզի գնելու համար նվազագույնը ծախսել են 250 հազար եվրո: Այս փաստաթուղթը ստանալուց 7 տարի անց գնորդը իրավունք ունի դիմել քաղաքացիության համար: Նույն պայմանները առաջարկում է նաև Էստոնիան, սակայն գնորդը ստիպված է լինելու վայելել Բալթիկ ծովի ցուրտ կլիման :
- Հասարակական լողափները և թռիչքների սահմանափակումները
Հունաստանում գործող օրենսդրության համաձայն, երկրի տարածքում գտնվող բոլոր լողափները պատկանում են պետությանը և հասանելի են բոլորի համար` նույնիսկ եթե լողափի այդ հատվածը մասնավոր սեփականություն է հանդիսանում: Կղզու գնորդները պետք է պատրաստ լինել , որ իրենց սեփականությունը երբեք 100%-ով փակ չի լինելու, քանի որ միշտ լողալ ցանկացողները կարող են որոշել հանգրվանել հենց իրենց կղզում: Ըստ գործող օրենսդրության` կղզու սեփականատերերը չեն կարող արգելել լողալ և օգտվել կղզու լողափից, հայտնեցին տեղի անշարժ գույքի գործակալությունում: Բացի այդ, Հունաստանում գործում են մի շարք սահմանափակումներ կապված անձնական ինքնաթիռների թռիչքի հետ: Ռազմական ինքնաթիռները մշտական թռիչքներ են իրականցնում Հունաստանի ջրային ավազանի երկայնքով և հսկում Էգեյան ու Հոնիական ծովերի իրենց սահմանները: Այսպիսով գնորդները ստիպված կլինեն հասնել իրենց կղզի միայն ջրային ճանապարհով, այլընտրանքային տարբերակները ` ինքնաթիռ կամ ուղղաթիռ, բացառվել են :
+ Բարենպաստ աշխարհագրական դիրք
Բացի կլիմայից, գնորդների մեծ մասի համար զգալի առավելություն է Հունաստանի մոտ լինելը Մոնակոյին և Լազուրային ափին. ցանկության դեպքում Ֆրանսիա կարելի է հասնել անձնական զբոսանավով: Հունաստանի հետ այս առավելությամբ կարող են մրցել Խորվաթիան, Իտալիան և Իսպանիան, սակայն վաճառքի առաջարկները այս երկրներում զգալի քիչ են:
- Հունաստանի կղզիների գները կնվազեն
Պահանջարկի այսպիսի ծավալը գների անկման պատճառ կդառնա: Այս հանգամանքը խանգարում է և վանում օտարերկրյա ներդրողներին: Այժմ հունական կզղիների գները տատանվում եմ 1-100 միլիոն դոլար միջակայքում: Wall Street Journal-ը հայտնում է, որ ճգնաժամի սկզբից գները ունեցել են 30% անկում:
+ Ընտրության լայն հնարավորություն
Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում և եվրոպական այլ երկրներում ժամանակ առ ժամանակ հայտնվում են կղզու վաճառքի առաջարկ: Այս ֆոնի վրա վաճառվող հունական 20 կղզիները և 1000 կղզի պահուստը շատ գրավիչ են երևում:
Նյութի աղբյուրը՝ rbk.ru
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել