Ավելացել է Տիգրանակերտ այցելողների թիվը
Տիգրանակերտի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի տվյալներով` հունվար-հուլիս ամիսների ընթացքում «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց է այցելել 7000-ից ավելի մարդ:
Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 %-ով ավելի է:
Ըստ նույն աղբյուրի` Տիգրանակերտ են այցելում հիմնականում Հայաստանի և Արցախի բնակիչներ, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմում է տարեկան ընդհանուր այցելությունների գրեթե 40 տոկոսը:
Որպես այցելուների թվի աճին նպաստող գործոններ` նշվում են վերջին տարիներին Տիգրանակերտի արգելոցում իրականացվող պեղումները, ենթակառուցվածքների զարգացումը, զբոսաշրջիկների համար առավել հարմար պայմանների ստեղծումը և տարբեր տիպի հանրային միջոցառումների կազմակերպումը: Արգելոցը համարվում է ԼՂՀ ամենաայցելվող զբոսաշրջավայրերից մեկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել