HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները վարորդի հարբածությունը չարձանագրելու համար կաշառք են պահանջել

Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:

Այնուհետև հրաժարվել է նաև հարբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ոստիկանության նույն աշխատակիցները վիրավորել և բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այսպիսի անբարոյ ու սրիկայ ոստիկաններով, որ է պետական պաշտօնեաներով ո՞ւր կրնայ հասնիլ Հայաստանը: Ո՞վ եւ ինչպէ՞ս պիտի ոլորէ այսպիսի տականքներու վիզը: Հապա այն միւսներո՞ւն, որոնք անծանօթ կը մնան...: Ողբա՜մ զքեզ, Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter