Զգալի չափի գույքային վնաս է պատճառել` գողանալով Այֆոն 5S-ը
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հագուստի խանութի գանձապահի սեղանի դարակից բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 17-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «Այֆոն 5S» մոդելի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանշներով:
Քրեական գործով ստացվել են խանութում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության դրվագը:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, քննչական կոմիտեն խնդրում է հայտնել Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութը և լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական էջում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել