HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Արևադարձային տաք հոսանքների ազդեցության հետևանքով օգոստոսի 14-ից 16-ն ամենուրեք առանց տեղումների, զգալի շոգ եղանակ կդիտվի:

Միայն երեկոյան ժամերին տեղ-տեղ hնարավոր է ամպամածության ավելացում և քամու ուժգնացում` սաստիկ պոռթկումներով մինչև 18-23 մ/վրկ արագությամբ:

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: Հովտային շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում ցերեկային ժամերին արևի տակ չգտնվել, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել սովորականից շատ հասարակ, ոչ-գազավորված ջուր, սահմանափակել ֆիզիկական աշխատանքը:

Երևանում Օգոստոսի 14-ից 17-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Այս օրերին երեկոյան հավանական է քամի պոռթկումներով 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +20+23, ցերեկն ստվերում +37+40, երեկոյան +30+32:

Անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բայց երանգների, բամբակե հագուստ: Ցերեկը պարտադիր է կրել արևից պաշտպանող գլխարկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter