
Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչությունները կարող են 5 մլրդ եվրոյի վնաս հասցնել երկրին
«Դոյչե Վելլե»- ն տեղեկացնում է որ, Թուրքիայում ահաբեկչության վտանգի բարձրացմանը զուգահեռ նվազում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը, որը կարող է 5 մլրդ եվրոյի վնաս հասցնել պետությանը:
Էգեյան ծովի տարածքում տուրիստական ընկերությունների եւ հյուրանոցային համալիրների նախագահ Մեխմետ Իշլերը «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում նշել հենց այս գումարը:
Զբոսաշրջիկների շրջանում Թուրքիան գրավում է վարկանշային աղյուսակի 6- րդ հորիզոնականը: Անցած տարի երկրի զբոսաշրջիկների թիվը կազմել է 42 միլիոն, իսկ եկամուտը ` գրեթե 30 միլիարդ եվրո:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունների գնահատմամբ, 2015 թվականին զբոսաշրջիկների թիվը 13.8% - ով ավելի ցածր է քան անցած տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում: Նախկինում Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա էին այցելում 4.5 միլիոն մարդ:
Հունիսի 20-ի Սուրուչի ահաբեկչությունը տասնյակ մարդկանց կյանք խլեց: 9 երկրներ ` Ռուսաստանը , Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան,Կանադան, Նոր Զելանդիան և Լեհաստանը պաշտոնապես զգուշացրեցին և հորդորեցին իրենց քաղաքացիներին չայցելել Թուրքիայի արևելյան շրջաններ, որոնք սահմանամերձ են Սիրիային և Իրաքին:
Թուրքիայի տուրօպերատորների հարթակի ներկայացուցիչ Զեմ Փոլաթողլուն DW- ին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստվել է Ռուսաստանի ճգնաժամին և դրա հետևանքներին, սակայն ահաբեկչությունները ոչ ոք չի կարող կանխատեսել:
Առկա է ևս մեկ շատ կարևոր խնդիր, Իզմիր եւ մի քանի այլ քաղաքներ մեծ քանակությամբ փախստականների հոսք է սկսվել:
«Հազարավոր փախստականներ ձգտում են հայտնվել Թուրքիայի տարածքում, որոշ ժամանակ հետո եվրոպայում հայտնվելու նպատակով: Իզմիր քաղաքում բոլոր այգիները և պուրակները լեփ լեցուն են փախստականներով, միայն Սիրիայից 130 հազար փախստական կա»,- ընդգծել է Մ. Իշլերը:
Բնագավառի մասնագետները համոզված են, որ փախստականների նման հոսքը բացասաբար կանդրադառնա երկրի զբոսաշրջության վրա, բացի այդ Էգեյան ծովի լողափերը ստիպված են եղել իջեցնել իրենց ծառայությունների գները 25%- ով հաճախորդներին գրավելու համար:
Մեկնաբանել