HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով

Օգոստոսի 15-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

Երևանում օգոստոսի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1989 թ. )
• Օդի նվազագույն ջերմաստիճան 15.30C (1987թ. )
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter