HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետապնդել և ահաբեկել են թռուցիկներ բաժանած երիտասարդ աղջկան

2015 թ. օգոստոսի 15-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ասուլիս՝ նախորդ օրը՝ օգոստոսի 14-ի, երեկոյան Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Բանախոսը՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը երևույթը գնահատեց որպես պետական ահաբեկչության հերթական դրսևորում: Նա նաև մատնանշեց, որ այս դեպքն աննախադեպ է: «Մինչ օրս քաղաքական հայացքների և գործունեության համար երիտասարդ աղջնակների նկատմամբ դարանակալման և բռնության դեպք չէր արձանագրվել: Դա նշանակում է, որ ռեժիմը ևս մեկ քայլ է կատարում դեպի ապազգայնություն և անմարդկայնություն, ինչը պայմանավորված է իր մոտալուտ վախճանն զգալու հանգամանքով»,-հայտնում է Հիմնադիր խորհրդարանը:

ՀԽ-ը տեղեկացնում է, որ Սյուզի Գևորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա Հիմնադիր խորհրդարանին և 100-ամյակը առանց ռեժիմի շարժմանն աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկն է: Դեպքին նախորդած օրերի ընթացքում Սյուզի Գևորգյանը զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ ընթացքում ոստիկանները մշտապես հետևել են Սյուզի Գևորգյանին և պարբերաբար փորձել են խոչընդոտել նրան: Օգոստոսի 14-ի երեկոյան, տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են սպորտային կազմվածքով երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրան դեմքի և գլխի շրջանում, սպառնացել են, որ եթե իրենց աչքին նորից երևա, վատ կլինի, այնուհետև դիմել են փախուստի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter