
Սուրճի գինը կտրուկ բարձրացել է․ Բրազիալիայում այս տարի բերքը քիչ է
Որբաթ օրը բորսաներում սուրճի գինը բարձացավ և, մայիս ամսից սկսած, հասավ իր առավելագույնին: Գնի բարձրացումը պայմանավորված է սուրճի պահուստների սակավությամբ և Բրազիլիայում այս տարի բերքի քչությամբ:
Վերջին երեք ամիսների ընթացքում «Արաբիկա» տեսակի սուրճի գինը հասել է իր առավելագույնին: Գինը Նյու Յորքի բորսայում աճել է 0.7 %- ով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 1426 դոլարի:
Լոնդոնի բորսայում «Ռոբուստա» տեսակի սուրճի գինը աճել է 0.2 %- ով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 1708 դոլարի:
Սա հերթական թանկացումներն են, հուլիսի 17- ին ICE Futures Europe - ում «Ռոբուստա» տեսակի սուրճի «ֆյուչերսները» (սեպտեմբերի առաքմամբ) միանգամից աճեցին 9.3% - ով (2014 թվականի փետրվարից սկսած ամենամեծ աճն է), այսպիսով մեկ տոննայի դիմաց սահմանելով 1705 դոլար: Նյու Յորքի բորսայում «Արաբիկա» տեսակի սուրճի գինը աճեց 5%- ով:
Bloomberg- ը հայտնում է որ, Terra Forte մատակարար ընկերության հաշվետվությունում նշված է, որ Բրազիլիայում այս տարի սուրճի բերքը շատ քիչ է և պահուստները նույնպես բավարար չեն: Պահուստները նվազել են՝ հասնելով 4,656 միլիոն պարկի, նախորդ տարի դրանք 14 միլիոն էին: 2015 թվականին Բրազիլաիյում սպասում են 47,28 միլիոն պարկ բերք, սակայն զգալի ռիսկերը կարող են պատճառ դառնալ բերքի նվազման համար:
Մեկնաբանել