Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նա երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:
Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին և հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Կառավարության կայքը հայտնում է, որ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել