Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հանձնել խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականիհունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այնտրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխողպատասխանատվության պարտադիր ապահովագրությանպայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված'Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասովնախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտմանդեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվելեն 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանվել ենտրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետականգրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման)համակարգչային շտեմարանի գործող հատվածից:
Նույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը զետեղվել է (հրապարակվել է) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի ԽՈՏԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆՄԻՋՈՑՆԵՐ բաժնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել