
Mercedes-ը դարձավ պրեմիում դասի մեքենաների վաճառքի առաջատարը
Bloomberg- ը հայտնում է, որ 2015 թվականի հուլիսին Mersedes-ը դարձավ պրեմիում դասի մեքենաների վաճառքի առաջատարը: Ավտոարտադրող ընկերությանը հաջողվել է առաջ անցնել իր հիմնական մրցակիցներին` Audi և BMW նույն դասին պատկանող մեքենաների վաճառքի մեջ:
Bloomberg- ը հայտնում է, որ առաջին տեղը գրավելու գործում, մեծ դեր է խաղացել Չինաստանի պահանջարկը: Այս երկրում հատուկ պահանջարկ կա C դասի սեդանների և Mercedes-ի կոմպակտ մոդելների նկատմամբ:
Ընթացիկ տարվա հուլիս ամսին Mercedes-ը վաճառել է 149 753 ավտոմեքենա: Այս ցուցանիշը 15%- ով ավելի բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
BMW ընկերությունը անցած ամսվա ընթացքում վաճառել է 147 513 մեքենա (անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ +5.8%), իսկ Audi ընկերությունը` 146 001 մեքենա (անցած տարվա նույն ժամանակահտվածի հետ համեմատ 1.4 %):
2015 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Mercedes- ը վաճառել է 1.05 միլիոն մեքենա (+15%): BMW նույն ժամանակահատվածում վաճառել է 1.08 միլիոն մեքենա (+5.2%), Audi- ին վաճառել է 1.05 միլիոն մեքենա (+3.5%):
Մեկնաբանել