HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն վերազինվել է շարժական լաբորատորիայով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օրերս վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել կենդանիների հիվանդությունների դեպքերին, կատարել հետազոտություններ դաշտային պայմաններում և իրականացնել նախնական ախտորոշում։

Շարժական լաբարատորիան արդեն իսկ փորձարկվել է հանրապետության մի քանի մարզերում՝ Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում և Շիրակում դաշտային պայմաններում կաթի փորձաքննություն է կատարվել: Լաբորատորիան համալրվել է «Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերության ֆինանսական աջակցությամբ և ԱՄՆ-ի Պոմոնա քաղաքի Առողջապահական գիտությունների արևմտյան համալասարանի դոկտոր Ջեյմս Ռեյնոլդսի գիտական աշխատանքի ու նորարարության շնորհիվ. անասնաբուժական շարժական լաբորատորիան իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում:

«Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, նվիրաբերել ևս մի քանի նմանատիպ լաբորատորիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter