Հայաստանի հավաքականը մեկնում է Սամբոյի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 10-ից 14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու է 10 մարզիկ.
Մարզական սամբո (տղամարդիկ)
Տիգրան Կիրակոսյան-52 կգ քաշային կարգ
Մարտին Միրզոյան-62 կգ ք/կ
Անդրանիկ Նաղդալյան-68 կգ ք/կ
Աշոտ Դանիելյան-74 կգ ք/կ
Հակոբ Առաքելյան-100 կգ ք/կ
Կանայք
Ռուզաննա Սարգսյան-48 կգ ք/կ
Աննա Գևորգյան-60 կգ ք/կ
Մարտական սամբո (տղամարդիկ)
Մուշեղ Հակոբյան-62 կգ ք/կ
Վաչիկ Վարդանյան-68 կգ ք/կ
Մավրիկ Նասիբյան-82 կգ ք/կ
Վաչիկ Վարդանյանն ու Աշոտ Դանիելյանը աշխարհի գործող չեմպիոններ են:
Հայաստանյան պատվիրակությունը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ Վիլնյուս կմեկնի նոյեմբերի 10-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել