Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը հանվելու է. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով հետիոտնին զիջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետևանքներից զերծ մնալու նպատակով 2015 թվականի օգոստոսի 18-ից Երևան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը չի գործելու (հանվելու են ճանապարհային նշաններն ու մաքրվելու է գծանշումը):
ՃՈ-ն հորդորում է քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել