
Երկրորդ եռամսյակում Հայաստանը մոտ 257 հազ. զբոսաշրջիկ է ընդունել
Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել ժամանել 256 հազ. 917 զբոսաշրջիկ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,8%-ով:
Միևնույն ժամանակ, այս տարվա երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 հազ. 326 մարդ։ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 232 հազ. 583 զբոսաշրջիկ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել