HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենտրոնում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը

Անվանի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ փոխվարչապետ Ա. Գևորգյանի նախագահությամբ:

Կազմվել և հաստատվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում պետական պատվերով թողարկվել է «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Էդ. Տեր-Սահակյան, DVD տարբերակով), հրատարակվել է Ֆ. Բախչինյանի «Նանսենը և Հայաստանը» ուսումնասիրությունը:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերի 9-ին:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Նանսենին նվիրված նամականիշի մարում: Աբովյան-Մոսկովյան փողոցների հատման մասում կտեղադրվի մեծ հումանիստի հուշարձանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կբացվի Նանսենի կյանքին և գործունեությանը նվիրված լուսանկարների ու գրքերի ցուցահանդես:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որի ընթացքում թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը և մենակատար Թորմոդ Ասգարդը (շեփոր): Համերգը կկազմակերպվի Նորվեգիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Սթորի Հայաստան այցի շրջանակներում:

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Վաղուց էր պետք... Չեմ մոռանում մեծ մարդու, աշխարհահռչակ բևեռախույզի դստեր խոսքերը, որ իր հոր լավագույն հուշարձանը աշխարհասփյուռ հայերի անսահման սերն է նրա հանդեպ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter