Ցուցահանդես՝ նվիրված չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին
Օգոստոսի 21-ին՝ 15.00-ին, Մուղդուսյան արվեստի կենտրոնում կկայանա չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին (1924-2005) նվիրված մանկական խմբակային ցուցահանդեսի բացումը:
6 ամիս առաջ Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկեց չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին նվիրված նկարչության և արվեստի պատության բաց դասերը: Կենտրոնի սաները կրկնօրինակել են Նոսեկի՝ հայկական թեմատիկայով արված աշխատանքները, դրան զուգահեռ, ամենամսյա հաճախականությամբ 6 ամիս շարունակ անցկացվել են բաց դասեր՝ նվիրված Իրժի Նոսեկին: Այդ դասերին մասնակցել են հանրակրթական դպրոցների սաները (թվով մոտ 100 երեխա), բոլոր դասերը բաց են եղել, և ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցել դրանց:
Նշենք, որ Նոսեկն այն եզակի եվրոպացի արվեստագետներից է, որն իր կտավներում անդրադարձ է կատարել նաև Հայոց ցեղասպանության թեմային: Այս իմաստով Իրժի Նոսեկի՝ «Ծաղիկներ երկու միլիոնին» կտավն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր կենտրոնում իրականացվող ծրագրի ընթացքում: Միաժամանակ, Նոսեկի մասին Հայաստանում քչերը գիտեն, չնայած հանգամանքին, որ հայկական թեմատիկան նրա արվեստում առանցքային նշանակության է եղել:

Այս ամիսների ընթացքում մենք նախ երեխաներին փորձել ենք կերպարվեստի միջոցով պատմական իրադարձությունները ներկայացնել, նաև բացահայտել ենք Նոսեկին՝ դարձյալ կերպարվեստի միջոցով, դե իսկ արվեստի պատմության բաց դասերը՝ ինտերակտիվ մեթոդի կիրառությամբ, օգնում են բազմակողմանի կրթություն տալ երեխաներին:
Նշենք, որ մեր կենտրոնում պարբերաբար անդրադառնում ենք տարբեր արվեստագետների, սակայն այս անգամ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել հնց Նոսեկին՝ հաշվի առնելով նրա աշխատանքների՝ հայկական թեմատիկայի ընդգծված շեշտադրումը:
Իրժի Նոսեկը (1924-2005) ազգությամբ չեխ գեղանկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Չեխիայում, ունեցել է ավելի քան 50 անհատական ցուցահանդես, դրանց մեծ մասը՝ նվիրված Հայաստանին: Չնայած դրան՝ Նոսեկի մասին Հայաստանում քչերը գիտեն: Սույն միջոցառմամբ մենք նպատակ ունենք նաև ինչ-որ չափով այդ բացը լրացնել:

Մուղդուսյան արվեստի կենտրոնը շահույթ չի հետապնդում, մենք բոլորս աշխատում ենք կամավորական հիմունքներով: Մեր կենտրոնի, մեր և մեր իրականացրած ծրագրերի մասին կարող եք իմանալ հետևյալ հղումով՝ http://mughdusyanart.com/:
Մուղդուսյան արվեստի կենտրոնում այս ցուցահանդեսը հնարավոր է եղել իրականացնել Չեխիայում Հայաստանի և Հայասանում Չեխիայի դեսպանատների աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա կլինի Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Անի Շահինյանովան:
Ցուցահանդեսին կնվագի թավջութակահար Ալեքս Միրզոյանը:
Մուղդուսյան արվեստի կենտրոն
Հասցե՝ Մաշտոց 14, բն. 9, հեռ.՝ +374 99 855 977, +10 53 41 86
Էլ. հասցե՝ [email protected], կայք՝ mughdusyanart.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել