HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեսպանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական կապերը

Երեկ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի և արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: 

Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրել է երկու հանգամանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման նպատակով առևտրի ռեժիմների վերանայման նշանակությունը և փոխադարձ ներդրումներին պետական աջակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության և Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հանգամանքները: 

Իր հերթին փոխնախարար Աֆխամին նշել է, որ ստեղծված նոր պայմաններում Իրանը շահագրգռված է զարգացնելու իր տնտեսական հարաբերությունները` առաջին հերթին հարևան երկրների հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter