ՀԿ-ները դատապարտում են փաստաբանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Մի խումբ հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ:
Տիգրան Հայրապետյանն արդյունավետորեն աշխատել և համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ:
Իր պաշտպանյալ Ջուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում ապօրինի պահելու, արժանապատվությունը նվաստացնելու և բռնության ենթարկելու փաստի վերաբերյալ փաստաբանի բողոքը և դրա քննության ընթացքում վերջինիս գործողությունները որպես գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը միջամտություն որակելը և այդ հիմքով փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը հանդիսանում է իրավապաշտպան գործունեության և շահերի պաշտպանության նկատմամբ պետական ոտնձգություն։
Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական և դատապարտելի:
Ավելին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության նման վարքագիծը վերստին հաստատում է պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելու, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելու արատավոր փորձի մասին: Նման գործելակերպը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՔԾ-ի կողմից ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորությունների կատարումից հրաժարում, այլև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։
Ելնելով վերը շարադրվածից՝
հորդորում ենք ՀՀ իշխանություններին` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, հավատարիմ մնալ և հետևողականություն դրսևորել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի պահպանմանը` ապահովելով իրավապաշտապանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը,
Պահանջում ենք.
- Անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը,
- Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին (քննչական խմբին, դատախազին) ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը։
|
1.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
|
2.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ |
|
3.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ |
4.«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
|
|
5.«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ |
6.«Իրավունքի գերակայություն» ՀԿ |
|
7.«Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների» ՀԿ |
8.«ԷկոԼուր» ՀԿ |
|
9.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
|
|
|
|
|
|
|
|
|
հասարակություն կենտրոն» ՀԿ
|
գիտելիքի կարիք» ՀԿ-ն |
պաշտպանության կոմիտե» ՀԿ |
համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
|
|
|
|
|
|
|
զարգացման» ՀԿ |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել