HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունում բռնություն են կիրառել, ապա կաշառք պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 20-ին ոստիկանության ծառայողներն իրեն անհիմն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին և  տևական ժամանակ պահել այնտեղ: Այդ ընթացքում  ոստիկանության աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ: Այս կերպ՝ ոստիկանության ծառայողը ստիպել է ընդունել չբացահայտված անասնագողություններ, ապա կատարված հանցագործություններն իրեն չմեղսագրելու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացի Ռոման Բ.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված  պաշտոնեական լիազորություններն անցնելու, շորթմամբ խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter