HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է հնդկական Քեյ Ջի Քեյ Գրուպ (KGK group) խոշոր ընկերության ներկայացուցիչներին

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է հնդկական Քեյ Ջի Քեյ Գրուպ (KGK group) ընկերության տնօրեն Սանջայ Կոտարիին, ընկերության փոխնախագահ Սանդիպ Կոտարիին, ընկերության ֆինանսական գծով տնօրեն Սունիլ Ագրավալին և այլ ներկայացուցիչների:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս.Ավետիսյանը, նախարարի խորհրդական Գ.Մկրտչյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա.Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Ա.Եգանյանը, առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գ.Քոչարյանը, նախարարության այլ աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Նախարարը ողջունել է Քեյ Ջի Քեյ Գրուպ (KGK group) ընկերության անդամներին և պատրաստակամություն հայտնել աջակցել ընկերությանը Հայաստանում ներդրումային նախագծի իրականացման գործում:

Քեյ Ջի Քեյ Գրուպ ընկերության ներկայացուցիչները հաստատել են Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու իրենց մտադրությունը:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են Հայաստանի Հանրապետության  և այլ երկրների, մասնավորապես, ադամանդի, ոսկերչական իրերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի առևտրի պայմանները, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո հնարավորությունները, Մերիդիան ազատ տնտեսական գոտում գործունեության պայմանները: Անդրադարձ է եղել Ալրոսա ընկերության հետ համագործակցությանը, Հայաստանում ակնագործության և ոսկերչության ոլորտում առկա աշխատուժին, Հայաստանում ակնագործության և ոսկերչության ոլորտում մասնագիտացված դպրոցի հիմնադրման հնարավորությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter