HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գրիգոլ Վաշաձեին

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեին:

Ողջունելով Վրաստանի արտգործնախարարին' Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունը և նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու համար:

Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, երկու պետությունների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կողմերն անդրադարձան առաջիկա երկկողմ փոխայցելությունների ժամանակացույցին, նոյեմբերի 18-19-ին նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ինչպես նաև իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ երկու երկրների արտգործնախարարները խոսեցին Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս առումով ընդգծվեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter