HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում այսօր գործում է 30-ից ավելի շատրվան ու ջրային կառույց

Տարիներ շարունակ Երևանը համարվել է շատրվանների քաղաք, սակայն մինչև անցյալ տարի Երևանի կենտրոնական հատվածներում դեռևս կային շատրվաններ, որոնք չէին գործում: Նշենք, որ  Երևանը գտնվում է տեղանքային 2 գոտում` 850-1000 մ բարձրություններում կլիման անապատային-կիսաանապատային է, ավելի բարձրում` չոր տափաստանային: Այսպիսի բնակլիմայական պայմաններում, դրան գումարած քաղաքում նորմայից ավել փոշու և մի քանի այլ վնասակար նյութերի առկայությունը, խիստ անհրաժեշտություն է ջրային տարածքների առատությունը: Այս առնչությամբ «Հետքը» զրուցեց Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերություն փոխտնօրեն Տիգրան Սաղաթելյանի հետ` տեղեկանալու, թե կա՞ն, արդյոք, քաղաքում չգործող շատրվաններ, սակայն վերջինս ասաց, որ իրենց գործունեությունը կապված է միայն շահագործվող շատրվանների ու ջրային կառույցների հետ: Այնուհետև նա մեզ տրամադրեց իրենց ընկերության կողմից շահագործվող օբյեկտների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.

  • Գունաերաժշտական շատրվաններ Հանրապետության հրապարակում

  • Շատրվան մետրոյի «Հանրապետության հրապարակ»   կայարանի մոտ   

  • Շատրվաններ 2750-ամյակի անվան և ահումյանի արձանի մոտ

  • Ջրավազան «Կարապի լիճ»  

  • Շատրվան Վ. Դավթյանի անվան այգում

  • Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կամերային երաժշտության տան մոտ)

  • Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Տնտեսագիտական ինստիտուտի մոտ)   

  • Խճանկարային ջրվազան Օղակաձև Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Նալբանդյանի արձանի մոտ)

  • Մեծ գեղարվեստական շատրվան Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում

  • Ջրավազան Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվ. Ֆիզկուլտինստիտուտի մոտ

  • Ջրավազան Սասունցի Դավթի արձանի մոտ

  • Բարաժներ Հրազդան գետի վրա

  • Երևանյան ջրամբար

  • Արհեստական լիճ «Հաղթանակ» զբոսայգում

  • Գետ Գետառ 14,5 կմ երկարությամբ

  • Գետ Ջրվեժ 5 կմ

  • Գետ Ողջաբերդ 6 կմ

  • N 4 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում

  • N 5 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում

  • Սքեյթբորդի խաղահրապարակ

  • Շատրվան Աբովյան-Թումանյան փփ. Խաչմերուկում

  • Նոր Նորքի գեղարվեստական շատրվան

  • «Կարապի լիճ» սահադաշտ

  • Շատրվաններ Գ. Նժդեհի  անվան հրապարակում

  • Շատրվաններ  «Շողակաթ» հ/ը մոտ

  • Երևանյան ջրամբարի շատրվան

  • Երևանյան ջրամբարի հավաքակայան

  • Հանրապետական հիվանդանոցի մոտ գտնվող լողավազան

  • Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի և Նոր Արեշի 22-րդ փողոցի հատման մասում գտնվող այգու շատրվան

  • Շիրակի փող. Հհ 12,14 շենքերի միացյալ բակում հանգստի գոտու շատրվան

  • Գայի պողոտայի այգու շատրվաններ

  • Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փփ. Միջև գտնվող շատրվաններ

Տեղեկացնենք, որ համաձայն Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի` 2009-2013թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման և շահագործման ծրագրերի համար բյուջեով նախատեսված գումարների շրջանակում իրականացվել են Օղակաձև այգու 6-րդ, 5-րդ և 4-րդ հատվածների ջրավազանների, Նոր Նորքի 2-րդ զանգվածի գեղարվեստական շատրվանների ջրավազանների վերանորոգման, Թումանյան-Աբովյան խաչմերուկի շատրվանի վերականգնման աշխատանքները:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում 2012թ. վերանորոգվել և վերագործարկվել է մայրաքաղաքի 4 շատրվան Օղակաձև զբոսայգում, Գարեգին Նժդեհի հրապարակում, Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարակից տարածքում և Շառլ Ազնավուրի հրապարակում:

Համաձայն վերոնշյալ զարգացման ծրագրի` Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ, և 2014-2017թթ. շարունակվելու են մայրաքաղաքի ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր պողոտայի` Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում կային շատրվաններ, որոնք, սակայն, ըստ մասնագետների այլևս վերականգնել չէր լինի, քանի որ շատրվանները քայքայվել էին, և տեխնիկական առումով դրանք հնարավոր չէր վերականգնել, նախատեսվում է, որ այդ հատվածում նախկին մեծ շատրվանի տեղում կկառուցվի երկու նոր շատրվան:

Ի դեպ, Երևանում առաջին շատրվանը կառուցվել է 1938 թվականին`Շահումյանի   արձանի ետնամասում:

Լիլիթ Թադևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter