
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եկամուտները նվազում են, իսկ գործազրկությունը աճում է
Հունիսին Ռուսաստանի Դաշնությունում գործազուրկների թիվը կազմել է 4.1 միլիոն (Ռուսաստանի տնտեսապես ակտիվ բնակչության 5.3%), այս մասին հայտնում է Ռուսաստանի պետվիճծառայությունը:
Ռուսաստանի զբաղվածության գործակալություններում օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը կազմել է 1 միլիոն մարդ, այդ թվում 800 000 հազար մարդ գործազրկության նպաստ է ստացել: Այսպիսով, տարեկան կտրվածքով գրանցված գործազուրկների թիվը հունիսին ավելացել է 13.1% -ով:
Տնտեսապես ակտիվ բնակչության թիվը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 77.2 միլիոն մարդ (երկրի բնակչության ընդհանուր թվի 53%-ը):
Ռուսաստանցիների եկամուտները հուլիսին տարեկան կտրվածքով նվազել են 2%- ով, սակայն հունիսի ցուցանիշների համեմատ աճել են 2.1%: Հունվարից-հուլիս բնակչության եկամուտներն ընդհանուր առմամբ նվազել են 2.9%-ով:
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսաստանցիների իրական եկամուտները կսկսեն բարձրանալ 2016 թվականի առաջին եռամսյակից սկսած: Նրա կարծիքով հենց այդ ժամանակ Ռուսաստանում կստեղծվի տնտեսության զարգացման խթանիչ հանդիսացող սպառողական պահանջարկ:
Լուսանկարը` dic.academic.ru
Նյութի աղբյուրը` vestifinance.ru
Մեկնաբանել