HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 7-ին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետները, մասնավորապես անդրադարձել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին և որպես դրանց հետևանք' Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին' հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը:

Որպես Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման բանալի՝ Տեր-Պետրոսյանն ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը և օրինակարգ իշխանությունների ձևավորումը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև ՀԱԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

ՀԱԿ-ը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը և ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter