HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ

Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

Մասնավորապես, «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»: 

«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան»,  «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան», «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter