HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

Սանմաքրման ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ է եղանակային փոփոխություններին: Ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենամեխանիզմ վերազինվել և պատրաստ է շահագործման: Այս մասին այսօր՝ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին:

Կատարվել են վարչական շրջանների տարեկան բյուջեով և ծրագրերով նախատեսված բազմաբնակարան շենքերի թեք և հարթ տանիքների, շքամուտքերի վերանորգման աշխատանքներ: Գույքագրվել են այն ենթակառուցվածքները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձմռան պայմաններում և լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն ծանուցել տնտեսվարողներին, որ պայմանագրային պարտավորությունների մեջ են մտնում նաև իրենց հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի նախաուսումնական հաստատությունները պատրաստ են ջեռուցման սեզոնին, որոշ մանկապարտեզներում աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն 15 օրից:

Մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական պայմանների ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ծառայությունների ներկյացուցիչների մասնակցությամբ շրջայցեր է կատարել Երևանի բոլոր շուկաներում և ստորգետնյա անցումներում:

Շուկաների տնօրենները հրավիրվել են քաղաքապետարան, և համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա խնդիրները: Հանձնարվել է սահմանված ժամկետում վերացնել արձանագրված թերությունները, հակառակ դեպքում կվերանայվի շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter