HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցում Հրազդան քաղաքում գործող ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի և պոչամբարի մասին. ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը Հրազդան քաղաքում իրականացվող հանքահարստացման գործունեության օրինականությունը, և բնապահպանության նախարարության բանավոր հավաստիացումների իսկությունը պարզելու նպատակով, այսօր հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին, որում ասված է.

«Պարոն նախարար.

ս.թ. հունիսի 26-ին ահազանգել էինք բնապահպանության նախարարության թեժ գիծ Հրազդան քաղաքում գործող ոսկու հանքաքարի վերամշակման ինչ որ ֆաբրիկայի և իր պոչամբարի գործունեության օրինականությունը պարզելու նպատակով, քանի որ այդ տարածքում չկար որևէ ցուցանակ այն մասին, թե դա ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում: Հետագայում նախարարության հանրության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ բնապահպանական պետական տեսչությունը պարզել է, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում:

Խնդրում ենք տրամադրել մեզ կամ տեղադրել նախարարության պաշտոնական կայքում այս գործունեության հետ առնչվող հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները.

  1. Վերոնշյալ ընկերության լրիվ անվանումը, որ թվականից է գործում, որքան և ինչ հանքավայրերի հանքաքար է վերամշակել իր ողջ գործունեության ընթացքում:
  2. Այդ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացությունները:
  3. Ջրօգտագործման թույլտվությունները կամ պայմանները:
  4. Գործունեության լիցենզիաները՝ դրանց օրենքով պարտադիր լինելու դեպքում:
  5. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա Մեղրաձորի ոսկու հանքավայրից ներկայումս հանքաքարը բերվում և վերամշակվում է այդ տարածքում:

Կցում ենք նաև լուսանկարները: Հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել նաև տեսանյութեր»:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter