HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցի դեպք` մահվան ելքով

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի, 55-ամյա  Կ.Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:

Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է  աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանն այսօր մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter