
23 երկրում արժեթղթերի շուկաները փլուզվել են
Վերջերս նոր համաշխարհային ճգնաժամի մասին ավելի շատ է խոսվում: Իրականում ճգնաժամն արդեն սկսվել է, համենայնդեպս աշխարհում գործող բոլոր արժեթղթերի շուկաները փլուզվում են:
Արժեթղթերի շուկաները մեծամասամբ փլուզվում են զարգացող երկրներում: Միևնույն ժամանակ, այդ երկրների մեծամասնությունը մեծ տնտեսություն չունի, այդ պատճառով նման խնդիրները համաշխարհային ԶԼՄ-ները շրջանցում են, և աշխարհը ուղակի չգիտի իրավիճակի մասին:
Վերջին տարիներին Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները էժան դոլարով վարկեր վերցնելու հնարավորություն ստացան: Այժմ դոլարն ամրապնդում է իր դիրքերը, և վարկատուները ստիպված են ավելի շատ տեղական արժույթ վճարել դոլարային պարտավորությունները մարելու համար: Հենց նույն պատճառներով 1980-ականներին Լատինական Ամերիկայում և 1990- ականներին Ասիայում ճգնաժամ սկսվեց:
Զարգացող աշխարհի մեծ մասում իրավիճակն այլ է:
Այժմ աշխարհի բոլոր արժեթղթերի շուկաները զգալի անկում են ապրել անցած կամ այս տարվա սկզբի համեմատ: Սակայն այս վիճակը դեռ չի կարելի համարել ամբողջովին ձախողում:
Իհարկե, սա միայն սկիզբն է: Ճգնաժամը զարգացող երկրներից կփոխանցվի զարգացած երկրներին, և այս անցումը կարող է շատ արագ տեղի ունենալ:
Բրիտանական ազդեցիկ The Telegraph-ը գրում է, որ կենտրոնական բանկերը կորցնում են իրավիճակի հսկողությունը, իսկ համաշխարհային նոր ճգնաժամը շատ շուտով կհայտնի իր գալստյան լուրը:
Երբ 7 տարի առաջ բանկային ճգնաժամը խոցեց համաշխարհային շուկան, կենտրոնական բանկերը հանդես եկան որպես վարկատուների վերջին երաշխավոր: Մասնավոր հատվածի վարկերն անցան պետական հաշվեկշիռ, իսկ լիկվիդացման մեծ ծավալները թույլ տվեցին համաշխարհային տնտեսությանը դուրս գալ շոկային վիճակից:
Այժմ Չինաստանից մինչև Բրազիլիա կենտրոնական բանկերը կորցրել են իրավիճակի վերահսկողությունը, իսկ համաշխարհային տնտեսությունն այլևս ի վիճակի չէ հպարտանալ զարգացման հեռանկարներով:
Շատ գործոններ հուշում են, որ այս տարվա աշնանը մեզ սպասում են մի շարք ցնցումներ։
Իհարկե, այս կանխատեսումները կարող են ամբողջովին չիրականանալ, սակայն կարելի է պատրաստվել նման հետևանքներին:
Ցավոք, ներդրողների մեծամասնությունը շարունակելու է ներդրումներ կատարել բաժնետոմսերի, ակտիվների, պարտատոմսերի և անշարժ գույքի մեջ՝ ակնկալելով, որ իրավիճակը կկայունանա, սակայն հաստատ պնդել, որ կենտրոնական բանկերը ևս մեկ անգամ կփրկեն իրավիճակը` միանշանակ չէ:
CNBC-ն հայտնում է, որ ներդրողները խուսափում են ամերիկյան բաժնետոմսերից, արտահոսքը կազմել է 78.7 միլիարդ դոլար, այս ցուցանիշն ավելի վատն է, քան ճգնաժամային տարիների ժամանակ, երբ S&P 500-ը նվազեց 60%-ով: Ընդհանուր արտահոսքի ցուցանիշը ռեկորդային է 1993 թվականից սկսած:
Համաշխարհային ճգնաժամն արդեն սկսվել է, և մոտակա ամիսներին պարզ կդառնան դրա մասշտաբները:
Մեկնաբանել