Հրատարակվել է Ջավախքի Ղադո գյուղը ներկայացնող պատմա-ազգագրական ուսումնասիրությունը
Հրատարակվել է Ջավախքի Ղադո գյուղի մասին ներկայացնող «ՂԱԴՈ» պատմա-ազգագրական ուսումնասիրությունը Վիկտոր Աղալարյանի հեղինակությամբ:
Գրքում ներկայացված է Ջավախքի Ղադո (Ղադոլար) գյուղի պատմությունն ի սկբանե մինչև 21-րդ դարի սկիզբը: Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է գյուղի տոհմերի, կոլտնտեսության, կրթական, բժշկական և այլ ոլորտների պատմությանը:
Լայն տեղ է հատկացված ինչպես Ղադոյից սերված արհեստավորների, գիտնականների, բազմաթիվ այլ բնագավառներում մասնագիտական բարձունքի հասած մարդկանց կյանքի և գործունեության լուսաբանմանը, այնպես էլ բանահյուսական, տոնածիսական, սովորութային և այլևայլ ազգագրական նյութերին: Հատկապես վերջին նյութերը արժեքավոր են Ջավախքի ազգագրության ուսումնասիրման համար:
Նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, հայոց բնակավայրերի պատմությամբ հետաքրքրվողների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանների համար:
Գիրքը կարող եք էլեկտրոնային տարբերակով ընթերցել՝ սեղմելով այստեղ, ինչպես նաև Ջավախքի առցանց գրադարակում՝ books.javakhk.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել