HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

800 հազար փախստական. 2015 թվականին Գերմանիայում փախստականների մեծ հոսք է սպասվում

Եվրոպական երկրներից, Աֆրիկայից և Ասիայից փախստականների թիվը, որոնք 2015 թվականին Գերմանիային կդիմեն մշտական բնակության համար, պաշտոնական տվյալներով կազմում է 800 000 մարդ:

Գերմանիայի իշխանությունները սպասում են, որ 2015 թվականի ընթացքում ռեկորդային քանակությամբ փախստականների հոսք է լինելու երկիր: Financial Times-ը, հիմնվելով Գերմանիայի ֆեդերալ ներքին գործերի նախարարության տվյալների վրա, հրապարակել է 800 000 փախստականների սպասվող թիվը:

Գերմանիա փախստականների հոսքը գերազանցում է ամբողջ 2014 թվականի ընթացքում բոլոր եվրոպական երկրներ դիմած փախստականների թիվը: Ընդ որում՝ այս ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան նախկինում ռեկորդային համարվող՝ կեցության համար դիմած փախստականների թիվը: Մինչ այս կեցության համար Գերմանիային դիմած փախստականների առավելագույն քանակը եղել է 438 000 հազար մարդ. այս հոսքը գրանցվել է 1992 թվականին Հարավսլավիայի իրադարձությունների ժամանակ: Գերմանիան շարունակում է լինել փախստականների համար ամենացանկալի երկիրը: Անցած տարի ԵՄ երկրներ դիմած փախստականների թիվը կազմել է 626 000 հազար մարդ, կեցության դիմումներից 202 000-ը բաժին է ընկել Գերմանիային: Փախստականների հոսքը Սիրիայից, Կոսովոյից և Ալբանիայից արդեն սոցիալական լարվածություն և բողոքի ակցիաներ է առաջացրել բնիկ գերմանացիների շրջանում, ակցիաները վերածվել են ճամբարների և ժամանակավոր կացարանների վրա հարձակումների:

Անցած կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ «միգրացիոն ճգնաժամն ավելի մեծ լարվածություն է առաջացնում, քան Հունաստանում տիրող իրավիճակը և եվրոպական գոտու ստաբիլությունը»:

Լուսանկարը՝ DPA-ի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter