HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը:

Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` նախապես  հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով: Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից մասնակիցներին թեստային առաջադրանքի կարգի ներկայացումից և թեստերի բաժանումից հետո նրանց տրվել է 150 րոպե ժամանակ թեստային առաջադրանքի լրացման համար: Կարգի համաձայն, հարցերից 90-ին ճիշտ պատասխանած մասնակիցներն անցնում են ստուգման հարցազրույցի փուլ: Հարցազրույցը մասնակիցների համար անցկացվել է համակարգչից պատահական ընտրությամբ ձևավորած հարցատոմսերով: Յուրաքանչյուր մասնակցին տրված հարցատոմսում պարունակվում է 4 հարց, իսկ հարցատոմսը մասնակիցներից յուրաքանչյուրի համար համակարգչից ձևավորվում  է իր իսկ ներկայությամբ: 

Որակավորման ստուգման երկու փուլի անցկացումից հետո մրցույթին մասնակցած 31 անձանցից որակավորվել է 18-ը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter