Սերժ Սարգսյանը Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Առաջիկա շաբաթվանից Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը հանձնարարել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել