
«Հրապարակ». հերթական կալանքը օրաթերթի նկատմամբ
Երեկ «Հրապարակի» բանկային հաշվի վրա հերթական կալանքը դրեցին: Ինչպես ուռին ու բարդին... մամուլն ու դատական համակարգն ապրում են բոլորովին այլ չափանիշներով, բոլորովին այլ հայաստաններում:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 մլն դրամի պահանջ է ներկայացրել օրաթերթի` մի հոդվածի տակ ընթերցողների գրած քոմենթների համար: Եվ պահանջել է, որպես հայցի ապահովման միջոց, կալանք դնել թերթի գույքի, հաշվի և այս թեմայով «տեղեկություններ տարածելու իրավունքի վրա»:
Դատավոր Գագիկ Խանդանյանը վարույթ է ընդունել հայցը, որի հայցագումարը հայցվորը ստացել է 6 արտահայտությունները 3-ական միլիոնով բազմապատկելով: Ավելին, դատարանը տարժամկետել է պետտուրքի վճարումը (փաստաբանն ապահով է) և 18 մլն դրամի չափով կալանք է դրել թերթի հաշվի վրա (իսկ «Հրապարակը»` շատ հարուստ է): Ինչ անվանել այս որոշումը, եթե ոչ ոտնձգություն մամուլի նկատմամբ:
Մեկնաբանել