HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է` 2015 թվականի օգոստոսի 24-ից Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի  երթևեկության կազմակերպման փոփոխություն.

Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճանապարհի հատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի պողոտայի միայն ձախ եզրային գոտին, իսկ աջ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է երթևեկեն միայն դեպի թունել: Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter