
Սպանդարյանի ընտարտեղամասում կուտակումներ են
Սպանդարյանի 36/01 ընտրատեղամասում այս պահին կուտակումներ են՝ կապված տարեց ընտրողներին ուղեկցող անձանց թվաքանակի հետ: Պահեր է լինում, երբ քվեախցիկի մոտ քվեակող անձանց թիվը հասնում է երեքի՝ պատճառաբանությամբ, թե նույն ընտանիքի անդամներ են: Իբրեւ թե օգնելու նպատակով պարբերաբար ընտրատեղամասում են հայտնվում անձինք, ովքեր ներկայանում են, որպես թեկնածուների վստահված անձինք:
12:30-ի դրությամբ մեկ այլ անձի օգնությամբ քվեարկած սպանդարյանցիների թիվը հասնում է 22-ի: Ընտրության եկած տարեցներն իրենց հետ չունեն ակնոց՝ ինքնուրույն ընտրություն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենց խոշորացույց չեն տրամադրել եւ չեն կարող իրենց վերապահված գործառույթը լիարժեք իրականացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել