«Հայկական ժամանակ». Հայաստանում 110 հազար հեկտար վարելահող չի մշակվում
Հայաստանում 110 հազար հեկտար վարելահող չի մշակվում: Տվյալը թերթի թղթակցին տրամադրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչ Ծպնեցյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանն ունի մոտ 339 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց պատկանում է 375 հազար հեկտար վարելահող: Ստացվում է, որ հանրապետության վարելահողերի 30 տոկոսը մնում է անմշակ:
Հարկ է նկատել, որ այս վիճակագրությունը վերաբերում է միայն «դատարկ» հողերին և չի ներառում անմշակ մնացած այգիները: Բազմաթիվ այգիներ, սակայն, նույնպես լքված են, չնայած դրանցում առկա ծառերը գարնանը կանաչում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել