
Սպանդարյանի ՏԻՄ ընտրություներին 13 հոգի մասնակցեցին լրացուցիչ ցուցակով
Ժամը 16-ից Սպանդարյանի ընտրատեղամասում էր գտնվում Արթիկի ՔԿՀ պետ Ռուզաննա Բաղդասարյանը: Ընտրական իրավունք ունեցող որոշ սպանդարյանցիներ , ովքեր անցնող 10 օրերի ընթացքում էին հին անձնագրերը փոխարինել նույնականացման քարտով, ընտրության օրն էին միայն պարզել, որ դուրս են մնացել հիմնական ցուցակներից:
Հանձնաժողովի նախագահ Արփիկ Երիցյանը նշեց, որ մեկ ամիս առաջ փակցված ընտրացուցակներում նշված անձանց անունները եղել են: Օգոստոսի 21-ին արդեն փակցրել են ոստիկանությունից ստացված ճշգրտված ընտրացուցակներ, որտեղ որոշ մարդկանց անուններ չի ընդգրկվել նշված պատճառով:
Խնդիրն արագ կարգավորելու նպատակով անձնագրային բաժն պետն առաջարկել էր գալ եւ ընտրատեղամասում օգնել լրացուցիչ ցուցակի կազմմանը: Ժամը 19:00-ի դրությամբ լրացուցիչ ընտրացուցակով քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ստացան 13 ընտրող: Ոչ բոլոր դիմողները հնարավորություն ունեցան ընդգրկվելու: Վերականգնվեցին միայն նրանց ընտրական իրավունքը, ովքեր ունեին Սպանդարյան համայնքի գրանցում:
19:15 րոպեի դրությամբ Սպանդարյանի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է 738 ընտրող:
Մեկնաբանել