HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 2 մլն դրամ՝ բնությանը վնասելու դիմաց

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված լորի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.08 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter