
Դոնալդ Թրամփ․ «ԱՄՆ-ում 90 մլն մարդ չի աշխատում»
Time ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը (Donald Trump) ամերիկյան տնտեսության մասին հետևյալ կարծիքն է արտահայտել.
«Իրկանում գործազրկության թիվը ԱՄՆ-ում ոչ 6% է, ոչ 5.2% և ոչ էլ 5.5%, այն հավանաբար հասնում է 21%- ի: Ես խոսում եմ գործազրկության իրական ծավալի մասին: Վերջերս ես նույնիսկ տեսել եմ մեր գործազրկության ցուցակը` 90 միլիոն մարդ չի աշխատում: Ավելի կոնկրետ՝ 93 միլիոն, և եթե հաշվարկենք, ապա գործազրկությունը մեր երկրում հասնում է 42%- ի»:
Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հուլիս ամսին կազմել է 5.3%, սակայն Թրամփը այլ հիմավորումներ ունի գործազրկության պաշտոնական մակարդակը հաշվելիս, մարդ համարվում է գործազուրկ, եթե ակտիվ աշխատանք է փնտրում: Իսկ ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, որոնք աշխատանք չեն փնտրում: Ըստ Թրամփի, մոտավորապես 93 միլիոն մարդ աշխատանք չունի: Թրամփը այս տվյալները իմացել է The Wall Street Journal-ի հրապարակած ցուցակներից, որոնք կազմվել են ԱՄՆ աշխատանքի նախարարության ամսական հաշվետվությունների հիման վրա:
Ամերիկացիների մոտավորապես 59%- ն աշխատանք ունի և ընդհամենը 62.6%- ը համարվում են «աշխատուժ»: ԱՄՆ- ում բնակչության 40%- ը աշխատանք չունի: Տնտեսագետները գիտեն այս տվյալների մասին, սակայն տվյալները, որոնց հիման վրա հաշվվում է գործազրկությունը, ոչ միշտ են հասանելի, կարևոր է ընդգծել ինչ են թաքնված այս ցուցանիշների ետևում:
Առաջին հերթին մարդկանց մեծամասնությունը, որն աշխատանք չունի անչափահասներ և թոշակառուներ են:
Աշխատանքի նախարարությունը մարդուն գործազուրկ չի համարում, եթե նա սովորում է համալսարանում կամ թոշակառու է:
Ամերիկացիների 42% գործազրկության պատճառն այն է, որ ԱՄՆ- ում 46 միլիոն մարդ 60 տարեկան ու ավելի են, իսկ անչափահասները մոտավորապես 10 միլիոն են:
Միևնույն ժամանակ բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են այս տարիքային խմբերը, իրականում աշխատում են, միթե նրանց բոլորին կարելի է հաշվել որպես գործազուրկ: Աշխատուժի վիճակագրությունը հաշվվում է 16 տարեկանից: Վաղ աշխատանքային տարիքում ամերիկացնիների 80%- ը աշխատանք ունի:
Բոլոր տարիքային խմբերում տղամարդկանց զբաղվածության մակարդակը ավելի բարձ է, քան կանանցը: Այս ցուցանիշները նույնպես իրենց բացատրությունն ունեն. կանանց մեծամասնությունը տանն է և խնամում է երեխաներին: Այսպիսով, Թրամփի հիշատակած 93 միլիոն գործազուրկների մեջ մտնում են նաև իրենց երեխաներին խնամող մայրերը:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ վաղ աշխատանքային տարիքում աշխատանք ունեցող մարդկանց թիվը նվազում է: Տնտեսագետները հետևյալ բացատրությունն են տալիս, ոմանք մնում են տանը և իրենց ժամանակը նվիրում են երեխաներին, կրթության մակարդակի աճը նշանակում է, որ երիտասարդները ավելի երկար ժամանակ են սովորում, հետևաբար ավելի քիչ աշխատում:
Անկասկած, տնտեսության թուլացումը նույնպես իր դերն ունի տվյալ հարցում, շատ մարդիկ ուղղակի դադարել են աշխատանք փնտրել, շատերը չեն աշխատում հաշմանդամության պատճառով: Իրականում այս խմբերը ընդհանուր հատման կետ ունեն: Այսինքն՝ կան մարդիկ, որոնք աշխատանք չգտնելու պատճառով հաշմանդամության հայցեր են ներկայացնում: Ոմանք գերադասում են նստել տանը և զբաղվել իրենց երեխաներով և հավելյալ գումար չծախսել դայակ վարձելու համար:
Շատ դժվար է ասել՝ ինչ պատճառներ կան այս խնդրի հիմքերում: Տնտեսագետները տարբեր կարծիքներ են արտահայտում զբաղվածության մակարդակի և բնակչության թվի հարաբերակցության մասին:
Աշխատանք ունեցող անչափահասների և երիտասարդ մարդկանց թիվը զգալի կրճատվել է: Այս ցոցանիշը մասամբ արտացոլում է աշխատանքի շուկայի բացասական իրավիճակը, մասամբ այն հանգամանքը, որ բազմաթիվ երիտասարդներ գերադասում են ուսում ստանալ, քան աշխատել վաղ տարիքում:
Երիտասարդների մի մասը իսկապես աշխատում է, շատերը գերադասում են կենտրոնանալ ուսում ստանալու վրա: Այն ուսանողները, որոնք չեն աշխատում և գերադասում են ողջ ազատ ժամանակը տրամադրել ուսմանը, կարող են օգտվել ԱՄՆ- ի տնտեսության ներկա իրավիճակից, այսինքն՝ նրանց գիտելիքները և հմտությունները որոշ ժամանակ հետո, թույլ կտան նրանց ավելի շատ գումար վաստակել:
55 տարեկան և ավելի բնակչության մոտ զբաղվածության ցուցանիշն աճում է: Դեռևս 1990-ականներին այս տարիքային խմբի ներկայացուցիչների մոտավորապես 30%- ն աշխատում էր: Այժմ ցոցանիշը աճել է մինչև 40%:
Սա իրականում այդքան էլ լավ նորություն չէ: Այս տարիքային խմբի ներկայացուցիչներից շատերն ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ թոշակի անցնել, քանի որ նրանց գումար է անհրաժեշտ:
Ընդ որում, բազմաթիվ ամերիկացիներ, որոնց դուր է գալիս աշխատելը և որոնք նորմալ առողջական տվյալներ ունեն, գերադասում են հաճույքի համար աշխատել:
Եթե հավատանք Թրամփին և ընդունենք, որ ԱՄՆ- ում գործազրկության մակարդակը 42% է , ապա այս ցուցանիշի մեջ մտնում են ուսանողները, իրենց երեխաներին խնամող տնային տնտեսուհիները և հայրերը, հաշմանդամները, տարեցները. ահա թե որտեղից է գոյանում 93 միլիոն գործազրկության ցուցանիշը:
Մեկնաբանել