«Չորրորդ ինքնիշխանություն». Հովիկ Աբրահամյանին վարչապետ կնշանակե՞ն
«Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու: Եվ ես համարում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»,- իր հրաժարականից հետո հայտարարել էր արդեն ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանին շտաբի պետի պաշտոնը առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն, «ՉԻ» տեղեկություններով, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ` փորձելով ճշտել, թե դրա դիմաց իրեն ի՞նչ է առաջարկվելու:
Եվ ահա, թերթի տեղեկություններով, այդ «բազարն» ավարտվել է նրանով, որ եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել