ՀՔԾ. քննչական կոմիտեի քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Բացի այդ, նույն հարցաքննության արձանագրության մեջ առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել